ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում եռակողմ զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ:
«Մենք ձեզ հետ դեռ երեկ ենք սկսել զրույցը, եւ հաջողվել է երեքով խոսել։ Հարավային Կովկասում կայունություն մտցնելը եւ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը եւ այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ, մնում է գլխավոր հարցը։ Ինչպես եւ պայմանավորվել էինք, այս բոլոր մանրամասները կքննարկենք»,- Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը խոսել է նաեւ տնտեսական ոլորտում հայ–ռուսական համագործակցության մասին։ «Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության 73 տոկոս աճը լավ արդյունք է»,– ասել է ՌԴ նախագահը։