ՄԱԿ-ի Մարդու իրավունքների (UN Human Rights) գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով եւ հարգել մարդու իրավունքները։
«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). կողմերին կոչ ենք անում լուծելու չլուծված խնդիրները երկխոսության միջոցով, շտապ ապահովելու ազատ եւ անվտանգ տեղաշարժ, պաշտպանելու մարդու իրավունքները եւ խուսափելու խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից»,- նշված է UN Human Rights-ի թվիթերյան գրառման մեջ։