Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժվող հիվանդներից 3-ին տեղափոխել են Հայաստան։
«Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլեւրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես» եւ «Խոլեդոխոլիթիազ․ լյարդային անբավարարություն» ախտորոշումներով խնամյալներն օրեր շարունակ ծանր վիճակում էին՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ հիվանդները դեկտեմբերի 28-ին տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։