Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2023-ի մարտի 1-ից մինչեւ մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու վերաբերյալ նախագիծ:
Ըստ այդմ՝ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023-ի մարտի 1-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ, վարժական հավաքներին ներգրավել մինչեւ 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: