Ըստ թուրքական «Star» հեռուստաալիքի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակի համար առաջադրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։
«Ես նախագահ Էրդողանի թեկնածությունը խաղաղության Նոբելյան մրցանակի եմ առաջադրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղություն հաստատելու ջանքերի համար։ Իմ դիմումը կա։ Հայտեր կներկայացվեն նաեւ այլ երկրներից»,- հայտարարել է Շենթոփը։