Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել, որ էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի։
Որոշման վրա թե՛ աճի, թե՛ նվազման ուղղությամբ ազդել են մի քանի գործոններ։ Նվազման հիմնական գործոնը դոլարի եւ եվրոյի փոխարժեքների անկումն էր դրամի նկատմամբ․ փոխարժեքը կարեւոր է գազի եւ միջուկային վառելիքի, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի կայանների համար սարքավորումների ձեռքբերման համար։
Ներկայում տնային տնտեսությունների համար ցերեկային եւ գիշերային սակագինը 46,48 եւ 36,48 դրամ է (ամսական մինչեւ 200 կՎտ/ժ սպառման դեպքում)։ 201-400 կՎտ/ժ-ի դեպքում սակագները կլինեն 48,48 եւ 38,48 դրամ, 400 կՎտ/ժ եւ ավելի սպառման դեպքում` 53,48 եւ 43,48 դրամ։ Անապահով ընտանիքների համար սակագինը հաստատված է 29,99 եւ 19,99 դրամ։ Ձեռնարկությունների սակագները կախված են լարումից (սկսած 41,98/37,98 դրամից` 110 կՎ լարման համար, մինչեւ 53,48/43,48 դրամ` 0,38 կՎ լարման համար)։