Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է անցնող տարին: Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Մոսկվան հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, եւ արդյոք դրանում կնշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը, որը թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի հետ կապված է ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերություններով, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին այն ձեւով եւ ծավալով, որով հետաքրքրված են ադրբեջանցիներն ու հայերը։
«Այդ հարցն ավելի տրամաբանական է հասցեագրել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին եւ Երեւանին։ Ըստ նրա՝ հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան եւ որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։