Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին հարցին, անտեղի է անվանել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատությունը։
«Բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ տեղում իրավիճակի կարգավորման համար։ Հրապարակային ոչ մի հարձակում գործին չի օգնում։ Իրավիճակն ավելի վատ էր։ Աշխատում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի»,–նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբին հանդես գալ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավիճակի հստակ պարզաբանմամբ: