Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում ներկայում բուժվում 12 երեխա։ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում բուժվում են 12 բուժառու, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «սրտի փականային հիվանդություն, միտրալ եւ աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձեւ» եւ «ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով օրեր շարունակ բժիշկների հսկողության տակ էին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ երեք հիվանդները դեկտեմբերի 30-ին տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։