Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եւ չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան:
Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 30-ին խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ որոշել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին։ ԲԴԽ մամուլի ծառայությունը հայտնել է, որ խորհուրդն առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասով: