Դեկտեմբերի 31-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը։ Մահվան գուժը հայտնել են Ղազարյանի զավակները։
Սամսոն Ղազարյանը «Ղարաբաղ կոմիտե»-ի հիմնադիր անդամներից էր, ղարաբաղյան շարժման առաջնորդներից։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ՝ «Մուշ» ջոկատի հիմնադիր հրամանատարներից։
Եղել է առաջին եւ երկրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի քաղաքապետարանում զբաղեցրել է վերահսկողության վարչության պետի պաշտոնը։
Հոգեհանգստի եւ թաղման արարողության մասին տեղեկատվությունը կդրամադրվի լրացուցիչ։
Ալիք Մեդիայի խմբագրակազմը ցավակցում է Սամսոն Ղազարյանի հարազատներին եւ ընկերներին։