ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակը եւ կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստները 2023-ի հունվարից կվճարվեն անկանխիկ եղանակով։
Նախապես իրեն սպասարկող բանկը չընտրած քաղաքացու ընտրությունը նրա փոխարեն կատարվել է ծրագրային մոդուլով, եւ պատահականորեն ընտրվել է կենսաթոշակ կամ նպաստ վճարող կազմակերպություններից որեւէ մեկը։
Տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am, ընտրել «Վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» կոճակը, համապատասխան դաշտերում լրացնել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները եւ սեղմել «Որոնել» ստեղնը։
Որոնմամբ քաղաքացին կկարողանա տեղեկանալ վճարող կազմակերպության անվանման, վճարատեսակի եւ այլնի մասին։
75 տարին լրացած, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով։