Արցախի ՆԳՆ-ից հայտնել են, որ հունվարի 6-ին՝ 13:35-ին, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանությանը հայտնել է, որ 13:00-ի սահմաններում, երբ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ՌԴ խաղաղապահներին։