Փարիզի Geopragma վերլուծական կենտրոնի ղեկավար, ֆրանսիական բանակի օպերատիվ ռեզերվի գնդապետ Կարոլին Գալակտերոսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է մեկընդմիշտ հանվի։
«Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ միջոցներ է ենթադրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոսելով հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին։ Բայց համոզված եմ, որ դրանք պետք է լինեն Ուկրաինայի ռազմավարական չեզոքության պահպանման երաշխիքները, այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է մեկընդմիշտ հանվի»,- ընդգծել է Գալակտերոսը։ Նա նշել է, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս խոստովանել է, որ ՆԱՏՕ-ում ոչ բոլորն են համաձայն Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հետ: