Եվարախորհրդարանի պատգամավոր, «ԼՂ-ի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձեւի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը կոչով դիմել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչով։
«Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման դաժան հետեւանքները` դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է Եվրամիությունն այդքան լուռ։ Չեմ հասկանում։ Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել հիմա»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է եվրապատգամավորը։