ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը Ադրբեջանին եւ Ռուսաստանին կոչ է արել անհապաղ վերականգնելու Լաչինի միջանցքի հասանելիությունը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում շարունակում են անհանգստանալ, որ Լաչինի միջանցքը արգելափակված է ավելի քան երեք շաբաթ, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է ստեղծում։
«Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն այս ընթացքում կարեւոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն Ադրբեջանին եւ Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ վերականգնելու Լաչինի միջանցքի հասանելիությունը»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Քարփենթերը: