Մարդու իրավունքների միջազգային ընկերությունն (IGFM) ահազանգել է Արցախում 120 հազար մարդու համար ստեղծված մարդասիրական աղետի մասին:
IGFM-ի հրապարակած հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն արգելափակող ադրբեջանցիներն իրենց անկախ բնապահպաններ են անվանում, սակայն դա միայն պատրվակ է Արցախը շրջափակելու համար. «Մինչ օրս Ադրբեջանն աչքի չէր ընկնում շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ հետաքրքրվածությամբ»:
Ընկերությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերացնելwu Արցախի շրջափակումը, իսկ Գերմանիայի կառավարությանը՝ հստակ դիրքորոշում որդեգրելwu Ադրբեջանի նկատմամբ:
«Տարածաշրջանի շրջափակումից տուժել է 120 հազար մարդ։ Դեկտեմբերի 12-ից միջանցքը փակ է շտապօգնության մեքենաների համար, սնունդ եւ դեղորայք հնարավոր չէ մատակարարել: Հիվանդանոցներն անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում, մթերային խանութները դատարկ են, մանկական սնունդ ձեռք բերելը գրեթե անհնար է։ Ավելի քան 1000 բնակիչ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում տուն վերադառնալ»,- նշված է հրապարակման մեջ։