Թուրք պատմաբան Թաներ Աքչամը մտահոգություն է հայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ Պատմաբանը նշել է, որ աշխարհի հայերն այս օրերին նշում են Սուրբ Ծնունդը։ Աքչամը Սուրբ Ծննդյան օրվա կապաkցությամբ շնորհավորել է բոլոր հայ բարեկամներին։
«Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն եւ լավ օրեր: Ուզում եմ հավելել, որ մեր սրտերն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին։ Ավելի քան 120 հազար մարդ ադրբեջանական պաշարման մեջ է՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Թաներ Աքչամը։