Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԱՀ ԱԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախի հանրակրթական դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը հունվարի 9-ից կկազմակերպվի հետեւյալ եղանակով.
Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի եւ երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։
Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի: