ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։
Ամատունին նշել է, որ բոլորին կրկին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարելու։ «Հուսով ենք՝ հաջորդիվ, առնվազն նույն պարբերականությամբ, տեսակցությունները կշարունակվեն։ Նախօրոք որեւէ բան չենք հայտարարում»,– հավելել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն, մասնավորապես` ԿԽՄԿ միջնորդությամբ հիվանդներ տեղափոխելուն՝ Զառա Ամատունին շեշտել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունը ուղիղ կապի մեջ է կողմերի հետ։ «Անհրաժեշտության դեպքում մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի արագ կազմակերպենք անձանց տեղափոխումը»,- ընդգծել է նա։