ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետեւյալ օրերը. հունվարի 15-ին՝ «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու», հունվարի 22-ին՝ «Օտար լեզուներ», հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա», փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն», փետրվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա»։
Հաստատված է նաեւ 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երեւանում եւ մարզերում: Ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի եւ մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: