ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար։ Համապատասխան հրամանագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
48-ամյա Վահե Ղազարյանն իրավական համակարգում աշխատանքի է անցել 2003-ից։ ՀՀ ոստիկանության պետի պարտականությունները ստանձնել էր 2020-ի հունիսի 8-ից։ Մինչ այդ՝ 2019-ի մայիսի 22-ից, զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։
Ազգային ժողովը ՀՀ ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու օրենքի նախագիծը հաստատել էր 2022-ի դեկտեմբերի 16-ին։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միեւնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։