ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ հունվարի 10-ի առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել եւս երեք բուժառու։
Դեկտեմբերի 19-ից ի վեր 13 բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններ։ Այս պահին Հայաստանում է արցախցի 16 բուժառու։