Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի թեմայով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ:
Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն:
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու համատեքստում Միրզոյանն առանձնահատուկ կարեւորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, ներառյալ ԵԱՀԿ-ի հստակ քայլերի անհրաժեշտությունը: