ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ Հայաստանում 2022-ի նոյեմբերին ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 2021-ի նոյեմբերին գրանցվել է 3305 երեխայի ծնունդ, իսկ 2022-ին՝ 3271։
Նույն ժամանակահատվածում Հայաստանում մահացության մակարդակը նվազել է 2501-ով։ 2021-ի նոյեմբերին մահացել է 4566 մարդ, 2022-ի նույն ամսում՝ 2055։
Իսկ ամուսնությունների թիվը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է։ Եթե 2021-ին նոյեմբերին գրանցվել է 1429 ամուսնություն, 2022-ին՝ 1472։ Միեւնույն ժամանակ 26-ով նվազել է ամուսնալուծությունների թիվը՝ 377-ից հասնելով 351-ի։