Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը հունվարի 11-ին այցելել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:
Ըստ հաղորդագրության՝ հյուրերը պատրիարքին հրավիրել են 2023-ի մարտի 25-ին Երեւանում անցկացվելիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում: