ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին կոչ է արել Լաչինի միջանցքին առնչվող խնդրի դիվանագիտական լուծում փնտրել։
«Պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին հորդորել է անհապաղ դիվանագիտական լուծում փնտրել՝ թույլատրելու համար ապրանքների տեղաշարժը Լաչինի ճանապարհով»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։