Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լեւոն Արոնյանը, ով այս պահին հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, կմասնակցի Tata Steel մրցաշարին: Tata Steel Masters 2023-ին այս անգամ մասնակցում են 14 շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն եւ այլք:
Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կմեկնարկի հունվարի 13-ին եւ կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաեւ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: