«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից հայտնել են, որ բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են վայրեր, որտեղ մինչեւ հունվարի 15-ը մեր համաքաղաքացիները կարող են տեղափոխել Ամանորի եղեւնիները: ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դրանք կվերամշակի՝ ստանալով ագրոծածկ (ցանքածածկ): ԿՇՄՊ-ն ներկայացրել է վերամշակման կետերի հասցեներն ըստ վարչական շրջանների․
Կենտրոն Նորք-Մարաշ` Օղակաձեւ զբոսայգու վեցերորդ հատված՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ
Արաբկիր՝ «Արաբկիր» զբոսայգի, Վահագն Դավթյանի անվան զբոսայգի, Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավանի այգի
Նոր Նորք՝ Նանսենի անվան զբոսայգի
Մալաթիա-Սեբաստիա`Երիտասարդական այգի՝ Անդրանիկի արձանի դիմացի հատված
Էրեբունի՝ Սմարթ այգի
Շենգավիթ՝ Կոմիտասի անվան պանթեոն
Աջափնյակ՝ Բուենոս Այրեսի այգի՝ «Արմենիա» ԲԿ –ի հարեւանությամբ
Ավան` Ավ. Իսահակյանի անվան այգի
Դավթաշեն՝ Կենտրոնական այգի
Քանաքեռ-Զեյթուն՝ «Հաղթանակ» զբոսայգի