Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի առաջատար մասնագետ Ջանեթ Դիազը հայտարարել է, որ ԱՀԿ-ն 10 օրվա մեկուսացում է առաջարկում կորոնավիրուսի ախտանիշներով մարդկանց համար: Մինչդեռ առանց ախտանիշների մարդկանց համար ԱՀԿ-ն իր նոր ուղեցույցներում խորհուրդ է տալիս հնգօրյա մեկուսացում։
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Չինաստանին մեղադրել էր կորոնավիրուսից մահերի թվի վերաբերյալ տվյալներն արհեստականորեն նվազեցնելու համար։ Նա կոչ է արել բոլոր երկրներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել վիրուսի դեմ։