Ռեջեփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, մեկնաբանելով Ստոկհոլմում Էրդողանի ռեժիմին վերջ տալու պահանջով Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցների ցույցերը, հայտարարել է, որ քանի դեռ Շվեդիան աջակցում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը չի ընթանա:
Քալընը դատապարտել է Ստոկհոլմում Թուրքիայի նախագահի դեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցների գործողությունները եւ Անկարայի դիրքորոշումը փոխանցել է Շվեդիայի իշխանություններին:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը բողոքի ցույցի պատճառով չեղարկել է իր շվեդ գործընկեր Անդրեաս Նորլենի այցը Անկարա։