Ըստ ԵԽ պաշտոնական կայքի հաղորդագրության՝ Եվրոպայի խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետեւանքները» թեմայով բանավեճ կլինի։
Բանավեճը տեղի կունենա հունվարի 18-ին, ԵԽ լիագումար նիստի ժամանակ կքննարկվի Լաչինի թեման։ Թե ովքեր կլինեն բանավեճի կողմերը, հայտնի չէ։ Նշվում է միայն, որ բանավեճի արդյունքում հայտարարություն կընդունվի։