Շվեդ պատգամավոր Բյորն Զյոդերը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու համար արտաքին աշխարհի հետ միակ կապող օղակի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը։
«Հակառակ դեպքում դա կվերածվի հսկայական մարդասիրական աղետի։ Միջազգային հանրությունը պետք է արձագանքի եւ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է պատգամավորը։