Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման կապակցությամբ՝ նշելով, որ դա հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական նշանակության պաշարները սպառվում են։
«Ադրբեջանին կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնելու շրջափակումը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցելու շրջափակման վերացմանը եւ առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է երաշխավորվեն»,- նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ: