Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստները հունվարի 16-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 4870 միավոր, 438 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, հատուկ ռազմական տեխնիկայի 190 միավոր, 2099 միավոր հրետանային համակարգ, 6204 միավոր զրահամեքենա, 220 միավոր ՀՕՊ համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի 1872 միավոր ԱԹՍ, 3118 տանկ, 17 ռազմանավ (եւ մոտորանավ), 276 ռազմական ուղղաթիռ, 286 ռազմական ինքնաթիռ, 749 միավոր թեւավոր հրթիռ: Ուկրաինայում փետրվարի 24-ից առ այսօր զոհվել է 116 հազար 80 ռուսաստանցի զինվորական։
Ուկրաինայում սպանվել է ավելի քան 116 հազար ռուսաստանցի զինվորական
