ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ 2022-ին ՀՀ օդանավակայաններից մեկնած եւ ժամանած ուղեւորների թիվը եղել է 3 միլիոն 697 հազար 539։ Նրանցից 1 միլիոն 458 հազար 718 ուղեւոր մեկնել է ռուսական ավիաընկերություններով, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղեւոր։ 1,322 միլիոն ուղեւոր էլ մեկնել է այլ երկրների ավիաընկերություններով։
Ավիաընկերությունների տասնյակը գլխավորում է «FlyOne Armenia»–ն (458 հազար 500 ուղեւոր), երկրորդ տեղում է ռուսական «Azimuth»–ը, երրորդը` «Աերոֆլոտը», ապա «Red wings»–ը, «Armenia aircompany»–ն, «Utair»–ը, «Wizz air»–ը, «Rossiya»–ն, «Fly Dubai»–ը եւ «Aegean»–ը։