«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը հայտնել է, որ Երեւան են ժամանել «Zhong Tong» մակնիշի 120 եւ «MAN» մակնիշի 36 ավտոբուս։ Ավտոբուսները Երեւան են հասել խմբաքանակներով։ Քաղաքապետարանի տվյալներով` Երեւանի հասարակական տրանսպորտը մինչեւ 2023-ի գարուն կթարմացվի 90%-ով։ Նախատեսվում է ձեռք բերել 165 նոր ավտոբուս, որոնցից 87-ը կլինի 12-մետրանոց MAN ավտոբուս։
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ 12-օրյա վերապատրաստում անցնելու նպատակով դեկտեմբերի 5–ին մեկնել էին Գերմանիա։
2021-ի դեկտեմբերի տվյալներով՝ երեւանյան երթուղիներում ներգրավված էին 249 հատ 2011-ի արտադրության «Հիգեր» մակնիշի, 19 հատ 2010-2011 թվականների «Հունդաի» մակնիշի, 91 հատ 2005-2009 թվականների «Բոգդան» եւ «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաեւ մոտ 750 հատ 10-11 տարի առաջ արտադրված միկրոավտոբուսներ։