Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Երեւանյան լճի մաքրման ծրագրով 2022-ի ծավալուն աշխատանք է կատարվել նաեւ եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել:
2023-ին եւս նախատեսվում են եղեգների չորացման եւ մաքրման աշխատանքներ Երեւան մտնող Հրազդան գետի հատվածից մինչեւ Երեւանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է:
Երեւանի քաղաքապետարանից հայտնել են նաեւ, որ ընթացիկ տարում Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրագործվի: