Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը եւ Էլմիրա Կարապետյանը թիմային խառը մրցաձեւում դարձել են Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված ISSF Grand Prix միջազգային մրցաշարի փոխչեմպիոն:
Հայաստանի ներկայացուցիչներy օդամղիչ ատրճանակի խառը մրցաձեւում անցել են եզրափակիչ փուլ եւ 14:16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:
Հայ հրաձիգները հանդես են եկել նաեւ անհատական մրցապայքարում: Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց մրցաձեւում Էլմիրա Կարապետյանը զբաղեցրել է 7-րդ, իսկ Բենիկ Խլղաթյանը՝ 10-րդ հորիզոնականը: Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց մրցաձեւում էլ Հայաստանը ներկայացրել է Հրաչ Բաբայանը եւ զբաղեցրել 43-րդ հորիզոնականը: