Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գիտակցելով, որ Ուկրաինան սրընթաց կերպով զավթելու ծրագիրն անիրագործելի է, որոշել է երկարատեւ եւ հյուծիչ պատերազմ մղել։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը նշել է, որ ՌԴ նախագահի ծրագրերում չի եղել հալումաշ անող երկարատեւ պատերազմ մղելը, սակայն վերջին ամիսները Կրեմլին հանգեցրին այն համոզման, որ անհրաժեշտ է Ռուսաստանը դնել ռազամական ռելսերի վրա եւ ստիպել, որ շարքային ռուսները համակերպվեն այն մտքի հետ, որ պատերազմը տեւական է լինելու։ Յուսովը հավելել է, որ Ուկրաինան իր առջեւ ճիշտ հակառակ խնդիր է դրել․ հենց 2023-ը պետք է դառնա Ուկրաինայի հաղթանակի տարի եւ արմատապես փոխի իրավիճակը ռազմաճակատում, ուստի ո՛չ Կիեւին, ո՛չ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին այդ տեւական պատերազմը պետք չէ։