95 տարեկանում մահացել է աշխարհահռչակ արտիստուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Դերասանուհին բնակվում էր Հռոմում՝ Ապիյան ճանապարհի վրա գտնվող իր առանձնատանը։ Հայտնի է, որ անցյալ տարի ընկել էր ու կոտրել ոտքը։ Բժիշկները նրա վիճակը, սակայն, գնահատել էին գոհացուցիչ։
Լոլոբրիջիդան ծնվել է 1927 թվականին Սուբիակոյում։ Աշխատել է իտալական կինոյի այնպիսի մեծ ռեժիսորների հետ, ինչպիսիք են Բլազետին, դե Սիկան, Կոմենչինին, Բոլոնյինին։ Առաջին անգամ կինոյում հանդես է եկել դեռեւս 1946 թվականին։ Ֆրանսիական հայտնի «Ֆանֆան-կակաչը» ֆիլմով (1952) նա համաշխարհային հռչակ էր ձեռք բերել։ Այս կինոնկարում նրա խաընկերն է եղել Ժերար Ֆիլիպը։
1970-ականներից գործնականում դադարել է կինոյում հանդես գալուց եւ զբաղվել է ֆոտոլրագրությամբ ու քանդակագործությամբ։ Արժանացել է մի շարք բարձր պետական պարգեւների։ 2018 թվականին «Փառքի ծառուղում» արժանացել է անվանական աստղի։