Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախի օպերատիվ շտաբի նիստում որոշում է ընդունվել, որ բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար հունվարի 17-ից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայի երկու ժամվա փոխարեն։
Արցախում էներգամատակարարմանն առնչվող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է. ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ խափանման պատճառները հասկանալու համար:
Արցախի օպերատիվ շտաբի նիստում որոշում է ընդունվել նաեւ, որ առաջնային ապրանքների կտրոններով վաճառքն իրականացվելու է ամբողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտի 200 եւ շրջանների 400 խանութների միջոցով: