Ըստ ռուական sports.ru մարզական կայքի՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) անդրադարձել է հունվարի 16-ին Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր» ակումբի հեռուստաընկերության եթերում նկարած եւ ցուցադրած քարտեզին, որում Հայաստանը ներկայացված էր Լեռնային Ղարաբաղի հետ։
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին եւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից։
Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Մխիթարյանը հունվարի 16-ին «Ինտերի» ակումբային հեռուստատեսության եթերում, որտեղ ֆուտբոլիստները խոսել են իրենց մասին, ցուցադրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քարտեզի մոտավոր ուրվագծեր։