Ըստ Չինաստանի վիճակագրական բյուրոյի տվյալների՝ վերջին 60 տարում առաջին անգամ Չինաստանի բնակչությունը նվազել է՝ հասնելով 1,411 միլիարդ մարդու։ Ընթացիկ տարվա սկզբին Չինաստանի բնակչության թիվը եղել է 1 միլիարդ 411 միլիոն 800 հազար, ինչը 850 հազարով պակաս է 2021 թվականի տարեվերջյան ցուցանիշից։
Չինաստանում բնակչության թվաքանակի նվազում դիտարկվել էր վերջին անգամ 1961 թվականին, երբ երկրում զանգվածային սով էր։ 2022 թվականին Չինաստանում ծնվել է 9,56 միլիոն մարդ, մահացել՝ 10,41 միլիոն մարդ։ Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ՝ 105 տղամարդ/100 կին հարաբերակցությամբ։ Չինաստանում կան 722,06 միլիոն տղամարդ եւ 689,69 միլիոն կին։
Հիշեցնենք, որ ժողովրդագրական հնարավոր խնդիրներից խուսափելու համար Չինաստանի իշխանությունները թույլատրել են 2015 թվականին ընտանիքում ունենալ երկու երեխա, իսկ 2021 թվականից՝ երեք երեխա։