Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Նորվեգիայում անցկացված գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աննա Բադալյանը բազմամարտի արդյունքներով զբաղեցրել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալի:
Օղակով, բուլավայով, ժապավենով վարժություններում Աննա Բադալյանը գրավել է 1-ին, իսկ գնդակով վարժությունում՝ 2-րդ հորիզոնականը: Հայ մարզուհին ընդհանուր 5 մեդալ է նվաճել: