Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախում գազամատակարարումը հերթական անգամ դադարեցվել է։
«Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է 13։00-ի դրությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։