Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիեւը Բաքվում հանդիպել է իսրայելական արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պատվիրակության հետ։
«Թվիթերի» իր էջում կատարած գրառման մեջ Հաջիեւը մանրամասնել է, որ ադրբեջանա-իսրայելական այդ հանդիպումը տեղի է ունեցել Նոբելի պատմական տանը։ Իսրայելական պատվիրակության կազմում են այդ երկրի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ալիզա Բին Նոունը եւ ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար Ջոշուա Զարկան։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է Իսրայելում ադրբեջանական դեսպան Մուխթար Մամեդովը։
Հաջիեւը նշել է նաեւ, որ հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ գործակցությանն առնչվող, այնպես էլ ռեգիոնալ օրակարգին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։