Ըստ «jewishpress.com»-ի՝ Իրանը մտադիր է «Հըզբոլլահ» խմբավորման 150 զինյալներ ուղարկել Ուկրաինա, որպեսզի օգնեն Ռուսաստանին իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի շահագործման հարցում։
Պարբերականի՝ սիրիական ընդդիմության հետ կապ ունեցող անանուն աղբյուրը հաղորդել է, որ Ուկրաինա ուղարկվելիք հըզբոլլահական զինյալները այժմ Սիրիայում են։ Նրանք հավաքվել են Սիրիայի եւ Լիբանանի սահմանին գտնվող ալ-Դիմաս գյուղում, որտեղից էլ մտադիր են մեկնել Ուկրաինա։