ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական եւ գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները: Բյուրոն անդրադարձել է նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմին: Նշվում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն լարվածությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես միջազգային սահմանի երկայնքով, որը լիովին սահմանազատված չէ:
Շեշտվել է, որ Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունն Ադրբեջանում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաեւ արգելել է ԼՂ այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։
«ԱՄՆ կառավարությունը չի կարող հրատապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում, քանի որ այնտեղ մուտքը սահմանափակ է»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։