Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով երթեւեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով անհապաղ երթեւեկության ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը 2020-ի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթներին համապատասխան:
«Շեշտվել է նաեւ բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու կարեւորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա հայ–ադրբեջանական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,– ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։